25/02/2015 09:45
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ:
Նույն տեղեկությունների համաձայն, այժմ ԲԷՑ-երում սկսվել է գույքագրումը, բայց վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։