25/02/2015 09:23
Ավետիսյանների սպանության գործով նշանակված փորձաքննության արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն. «ՀԺ»
ՀՀ քննչական պետական կոմիտեից «Հայկական Ժամանակին» տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։
«Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով»-գրել է թերթը: