26/02/2015 09:32
Ճոյտը սնանկացման շեմին է. վաճառքի է հանվել անգամ նրա տունը՝ Դուբայում
Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին, ով հարկային պարտականությունները չկատարելու հոդվածով ճաղերի հետևում է, սպառնում է սնանկացում: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Բացի հարկերից, նա այլ պարտքեր էլ ունի, սակայն այս պահին առաջնայինը պետության պարտքերը վերադարձնելն է, ինչի համար նրա ընտանիքը ստիպված վաճառում է անշարժ գույքը: Վաճառքի է հանվել անգամ նախկին պատգամավորի տունը՝ Դուբայում։ Վաճառվում է նաև ընտանիքին պատկանող այլ անշարժ գույք»։