26/02/2015 16:30
Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմը
Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմը: Այս մասին հայտնում է «Showbiz411.com»-ը։
Նոր ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը Եվրոպայում։ 97-ամյա գործարարը ցանկանում է նկարահանել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը։
Ըստ աղբյուրը՝ նախագծի աշխատանքներին կմիանան օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, ում անունները դեռևս չեն հայտարարվում: