26/02/2015 18:57
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
Պրոբացիոն պետական ծառայության ներդրումն ապահովող օրենսդրական նախագծերի փաթեթը կառավարություն կներկայացվի արդեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեցին աշխատանքային խմբի անդամները` հավելելով, որ այն այժմ քննարկվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից: Տեղեկացնում է Pastinfo.am-ը:
Նրանցից ստացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը: Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես այսօր ներկայացվեց քննարկման ընթացքում, ծրագիրը նախատեսվածից շուրջ կես տարի ուշացել է` 2014-ին կառավարության փոփոխության հետևանքով: Նախորդ կառավարությունը նախատեսում էր օրենսդրական փաթեթը խարհրդարան ներկայացնել 2014թ-ի աշնանը: Ձգձգման արդյունքում նախատեսվել է նոր ժամկետ` 2015թ. գարուն: Հիշեցնենք՝ ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ծրագիրը մեկնարկել է 2014թ. մայիսի 1-ին:
Դրա ավարտը նախանշված է 2016թ. ապրիլի 30-ին: Քննարկման մասնակիցները վստահեցրեցին, որ չնայած ուշացումներին, ծրագիրը կավարտվի ճիշտ ժամկետում: