27/02/2015 09:15
Պարույր Հայրիկյանը ընդդիմադիր նոր ուժ է ձևավորում
Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների և խորհրդակցությունների մեջ են: Վերջիններս քննարկում են Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումները ու փորձում ընդհանուր հայտարարի գալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն է:
Հայրիկյանը թերթի զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասել է, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարել, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր խորհրդարանը, Պահպանողական և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները: Հայրիկյանն ասել է, որ քննարկումները սկսվել են փետրվարի 9-ից: