27/02/2015 09:08
Վարդան Օսկանյանը ևս կհեռանա ԲՀԿ-ից
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից արտագաղթը լայն թափ է ստանում։ «Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում խմբակցությունից դուրս կգան նաև պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փոփոխությունը և կուսակցությունն ամբողջովին իշխանության կողմից վերահսկվելը հիասթափեցրել է արմատական թևի ներկայացուցիչներին, այնպես որ, առաջիկայում նրանք ևս կհեռանան ԲՀԿ-ից։
«Մտերիմների շրջանում նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս հայտարարել է մանդատը վայր դնելու և ԲՀԿ-ից հեռանալու ցանկության մասին։ Այսպես՝ ԲՀԿ-ի հեռացողներին կարելի է բաժանել 2 մասի, մարդիկ, ովքեր առանձնապես չէին այրվում ԲՀԿ-ական լինելու համար, և հարմար առիթ էին փնտրում հեռանալու, և մարդիկ, հավատացած էին, որ ԲՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել, իսկ այժմ տեսնելով իրականությունը, «գաղափարական հողի» վրա հիասթափված հեռանում են»,- գրել է թերթը։