Ս. Քրմոյան. Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար

27/02/2015 13:35

Ս. Քրմոյան. Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար


Մինչև 2016թ-ը ՀՀ-ում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ փուլում են ծառայության ներդրման նախապատսատական աշխատանքները, և երբ հասարակությունը կտեսնի այն գործողության մեջ, «Փաստինֆոյի» հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

- Պարոն Քրմոյան, պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ քննարկումները, կարծես արդեն իրականությանը մոտենալու եզրագծեր են ձեռք բերում: Ե՞րբ կունենանք ավելի կոնկրետ պատկեր, թեկուզ օրենսդրական ակտերի մակարդակով: Ե՞րբ ՀՀ-ում պարզ կդառնա, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը:

- Իրո'ք, արդեն ժամանակն է եկել, որ գործնական քայլեր կատարենք: Նախորդ տարվա ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել` պրոբացիայի ծառայության ներդրման հետ կապված, այս տարի արդեն գործնական քայլերի ժամանակն է: Մենք արդեն իսկ կառավարություն ենք ներկայացրել պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը, որը, հուսով ենք, կառավարությունն արձանագրային որոշման տեսքով կհաստատի, և, որը ուղենիշ կլինի և’ Արդարադատության նախարարության, և' իրավապահ մարմինների համար` պրոբացիայի ծառայության ներդրման հարցում:

Բացի այդ, տեղեկացնեմ, որ մենք մշակել ենք համապատասխան օրենսդրական ակտեր: Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր ենք մշակել, որը թույլ կտա պրոբացիայի ծառայությունը ներդնել և այլընտրանքային պատժատեսակները կիրառել հենց պրոբացիայի ծառայության կողմից: Մշակման փուլում է գտնվում նաև Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, որ ամբողջական կարգավորում կնախատեսի այդ բոլոր հարաբերությունների համար: Հուսով ենք, որ մարտի կեսերին մենք այդ օրենքը շրջանառության մեջ կդնենք, և ապրիլ ամսին կներկայացնենք ԱԺ քննարկմանը:

Որպես գործնական քայլ, ուզում եմ նշել, որ մենք մայիս ամսից արդեն պիլոտային ծրագրեր ենք իրականացնելու 2 մարզերում: Փորձարարական այդ ծրագրի տեսքով մենք փորձելու ենք ներդնել և պրոբացիայի ծառայությունը պիլոտային ռեժիմով աշխատեցնել, որից հետո կներդնենք նաև ամբողջ հանրապետությունում: Պետք է նշեմ, որ մենք ունենք որպես ուղենիշ ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտի բարեփոխումների ծրագիրը` 2012-16թթ համար, որտեղ հստակ նշված է, որ պետք է ստեղծվի քրեակատարողական ծառայությունից անջատ պրոբացիայի ծառայություն, և ժամկետները սահմանված են մինչև 2016թ.-ը: Եվ մենք այս տարվա ընթացքում բոլոր անհրաժեշտ գործնական և օրենսդրական քայլերը պետք է անենք, որ ծառայությունը գործի:

- Մտավախություն չկա՞, որ մեր հասարակությունը գիտակցական մակարդակով դեռ պատրաստ չէ այս ծառայությանը: Չէ՞ որ տեսակետ կա, որ եթե մարդը հանցանք է գործել, նա պետք է իր պատիժն անպայման կրի ազատազրկման վայրում: Արդարադատության համակարգից դա են պահանջում նաև տուժողները: Մտավախություն չկա՞, որ մարդիկ դա չեն ընդունի:

- Այդ մտավախությունը կա, և մենք դա կանխատեսում ենք, որ ծառայության գաղափարախոսությունը կարող են չհասկանալ թե’ մեր ազգաբնակչությունը, թե’ հենց պրոբացիայի ծառայություն իրականացնողը: Քանի որ անձնակազմի մի մասը մենք վերցնելու ենք Քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, մենք պետք է այս ժամանակահատվածում` մինչև ծառայության ներդրումը, ակտիվ տեղեկատվական ծրագրեր իրականացնենք, որպեսզի իրազեկենք մեր քաղաքացիներին և, ինչու չէ` ուսուցանենք մեր աշխատակիցներին պրոբացիայի ծառայության առավելությունների մասին:

Միայն շեշտեմ, որ պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե’ տուժողների, թե’ հանցագործություն կատարած անձի համար, որովհետև բերում է նրանց հաշտեցման, տուժողների խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծման: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է, երբ որ անձը պատժվում է, դրանով հարթվում են բոլոր պատճառված վնասները, իսկ այս համակարգը թույլ է տալիս բանակցելու, մեդիացիայի, նրանց` և’ տուժողի, և’ հանցագործություն կատարող անձի շահերը հաշվի առնելով, նաև ապագայում նշված անձի կողմից հանցագործությունների կատարումը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ կատարեն, որպեսզի պատճառված վնասը ավելի շուտ հարթվի և, կարծում եմ, այս պարագայում, տուժողները ավելի գոհունակությամբ կհեռանան այս ծառայությունից, իրենց շահերն ավելի շատ հաշվի կառնվեն, քան գործող համակարգի պայմաններում:

-  Իսկ ի՞նչ միջոցներով է կատարվելու վերահսկողությունը պրոբացիայի ծառայության նկատմամբ:

- Նախ առաջին` վերահսկողությունը դա լավ ներդրված համակարգն է, մենք փորձելու ենք մանրամասն կանոնակարգել այս բոլոր հարաբերությունները, որպեսզի հստակ լինի և’ պրոբացիայի ծառայողի իրավունքներն ու պարտականությունները, և’ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, և’, ինչու չէ, նաև փորձելու ենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը հաշվի առնել և ռիսկերից ազատ համակարգ ներդնենք: Բայց, այդուհանդերձ, նախատեսվում է համապատասխան համակարգ ստեղծել Արդարադատության նախարարության համակարգում, և կարծում եմ, անհրաժեշտության դեպքում, մեր տեսչությունը հսկողություն կսահմանի այս ծառայության կողմից պատիժների իրականացման նկատմամբ:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ Այսօր, 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան Այսօր, 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Այսօր, 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ Այսօր, 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է Այսօր, 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» Այսօր, 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել Այսօր, 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում Այսօր, 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել Այսօր, 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան Այսօր, 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) Այսօր, 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ Այսօր, 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին Այսօր, 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան Այսօր, 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են Այսօր, 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է Այսօր, 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ Այսօր, 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը