27/02/2015 12:43
Հայկական գինու և կոնյակի արտահանումն անկում է ապրում
2014 թվականին հայկական կոնյակի արտահանման անկում է արձանագրվել` 25-27%. գինու և կոնյակի առումով հերթական ճգնաժամն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ ալկոհոլի արտահանման ճգնաժամ Հայաստանում գրանցվել է 1998, 2008-2009:
Բանախոսը 2014թ-ի արտահանման անկումը պայմանավորեց ՌԴ-ում ռուբլու փոխարժեքի նվազմամբ, որն էլ էականորեն ազդեց արտահանումների վրա. Այս տարի դրական դինամիկա չի գրանցվել:
«Ռուսական շուկան չունի ներմուծելու համար վճարելու ռեսուրս, նաև հեղեղվում է ցածրարժեք խմիչքներով»,- ասաց Ավագ Հարությունյանը, նաև մտավախություն հայտնեց, որ Հայաստանում ևս կսկսեն ցածրորակ խմիչքներ արտադրել և այն, ինչ ձեռք է բերել Հայաստանը 10 տարվա ընթացքում` ալկոհոլի որակի առումվ, կկորցնեն:
Նա նաև նշեց, որ հայկական գինու 3%-ը արտահանվում է Եվրոպա, իսկ 1,5%-ը՝ ԱՄՆ: