27/02/2015 19:17
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Ա. Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Ա.Աֆյանին։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ Ա.Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։