27/02/2015 18:48
«Նոր ալիք» երաժշտական մրցույթը կանցկացվի Սոչիում
«Նոր ալիք» երաժշտական մրցույթի կազմակերպիչ Իգոր Կրուտոյը հաստատել է, որ ամեն տարի Յուրմալայում անցկացվող երիտասարդ կատարողների մրցույթն այս տարի կանցկացվի Սոչիում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Իմ կարծիքով՝ ամեն ինչ արդեն պարզ է։ Ի՞նչ է՝ դուք չգիտե՞ք, թե ինչու։ Երբ ձեր նախարարն արգելում է ռուս արտիստների մուտքը»,- ասել է Ի. Կրուտոյը լատվիական լրատվամիջոցի լրագրողին։
Մրցույթը կանցկացվի Սոչիի Օլիմպիական պուրակի տարածքում, որտեղ մարզիկներին մրցանակներ են հանձնել։
«Լատվիայի և Ռուսաստանի համար ամենադժվարին պահերին «Նոր ալիքը» մնացել է Յուրմալայում և եղել են ժամանակներ, երբ դա եղել է միակ կամուրջը մեր երկրների միջև, սակայն այս տարի այդ կամուրջը չդիմացավ»,- ասել է Ի. Կրուտոյը։