28/02/2015 09:36
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը մեկ տարուց ավելի թափուր է
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետի տեղակալի պաշտոնն ավելի քան մեկ տարի թափուր է: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր գործարար Արամ Մարությանը, ով աշխատանքից ազատվել է 2014թ. հունվարի 21-ին: Նա, ի դեպ, 2011-ից Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Նշենք, որ Քաղավիացիայի վարչության պետի տեղակալի պաշտոնը հայեցողական է, աշխատավարձն էլ կազմում է մոտ կես միլիոն դրամ: Բայց «բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո Քաղավիացիայի վարչության գործառույթները խիստ նվազել են, և թերևս որոշ հաստիքներ կվերացվեն»,- հավելել է թերթը։