28/02/2015 09:08
Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ին չի դավաճանի
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խուսափել է պատասխանել «Ժամանակի» հարցերին՝ նշելով. «Մինչև համագումար չենք խոսում»: Հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք լքել կուսակցությունը ԲՀԿ-ական մյուս պատգամավորների օրինակով, Միքայել Մելքումյանը պատասխանել է. «Ես հավատարիմ եմ իմ կուսակցությանը և գաղափարին, ես այս կուսակցության 10 հիմնադիրներից մեկն եմ»:
Թերթի դիտարկմանը, որ գրեթե տասը տարվա կուսակցությունը իշխանությունը մեկ գիշերում կարողացավ չեզոքացնել, Միքայել Մելքումյանը ասել է. «Գնացինք»՝ շտապելով հեռանալ: