02/03/2015 12:26
Արտակ Շաբոյանը կպաշտոնավարի ևս հինգ տարի
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, երկարաձգվել է Արտակ Շաբոյանի պաշտոնավարման ժամանակը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: