04/03/2015 10:05
Արամ Սարգսյան. ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա, չեմ կարծում, որ հետագայում լինի. «Առավոտ»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումների առիթով իրենք քաղաքական դաշտի կոնսոլիդացայի հնարավորություն տեսնում են, հնարավոր է համարո՞ւմ է ՀԱԿ-ի հետ կրկին համագործակցելու տարբերակը, պատասխանել է. «Եթե իրենք այդպես են մտածում, ոչ թե պիտի կամուրջները վառեին՝ դավալուներում ու չգիտեմ որտեղ, այլ համագործակցության համար որոշակի տեղ պիտի թողնեին: Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ իրենք լակմուսի թուղթ են հորինել… Մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, բայց ես դեմ եմ նաև, որ նրանց, ովքեր կողմ են, դավաճան համարենք:
Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամներ քննարկել է, մենք ունենք առաջիկա քաղաքական գործընթացների հետ կապված մեր մոտեցումները, ու դրանցում ՀԱԿ-ի հետ խաչվող որևէ ճանապարհ այս պահին չկա, չեմ կարծում, որ հետագայում լինի»: