04/03/2015 10:28
Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների ժամկետը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ ավելի վաղ սահմանված որոշ պատժամիջոցների ժամկետը:
«Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հրապարակված փաստաթղթից երևում է, որ երկարաձգվել են ՌԴ-ի դեմ անցյալ տարվա մարտի 6-ին, 16-ին, 20-ին, ինչպես նաև դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի կառավարության սահմանած պատժամիջոցների ժամկետները»,- փոխանցում է ռուսական ТАСС-ը:
Նշվում է, որ ըստ այդ պատժամիջոցների՝ ՌԴ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնյաների, ինչպես նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության մի շարք անդամների մուտքն ԱՄՆ արգելվել էր: Սահմանափակումները վերաբերում էին նաև Ռուսաստանի որոշ խոշոր գործարարների, մի քանի ընկերությունների և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ղեկավարությանը:
Օբաման հայտարարել է, որ բոլոր այդ պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան 2015 թվականի մարտի 6-ը»: