04/03/2015 20:09
Վլադ Լիստևի մասին ֆիլմ կնկարահանվի
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Վլադիսլավ Լիստևի մասին ֆիլմ կնկարահանվի: Այս մասին հայտնում է Интерфакс-ն ու հավելում, որ ռեժիսորի հարցում քննարկվում է օսկարակիր Օլիվեր Սթոունի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Լիստևը սպանվել է 20 տարի առաջ։
Նշվում է, որ Ալեքսանդր Կուլիկովի «Մարինս գրուպ» կինոընկերությունը և Օլեգ Տետերինի «Տետերին ֆիլմ» ընկերությունը արդեն սկսել են հայտնի հաղորդավարի մասին ֆիլմի ստեղծման համատեղ աշխատանքները։
Ֆիլմը կրում է «Լիստև. Հույսը վերջինն է մահանում» աշխատանքային անվանումը։ Այն կնկարահանվի որպես կենսագրական ֆիլմ, որն ըստ նախատեսվածի՝ հանրության դատին կհանձնվի 2017թ. մարտի 1-ին: Այդ օրը կլրանա նրա սպանության 22-րդ տարելիցը։
«ПрофиСинема» ընկերությունում հայտնել են, որ այժմ մեկնարկել է սցենարի ընտրության մրցույթը։ Հեղինակներին առաջարկվում է ընտրել 3-ից մեկը՝ լրագրողի կենսագրությունը 1987-1995թթ., նրա սպանության հետաքննությունը և կյանքի վերջին 24 ժամը։
«Հույսը վերջում է մահանում» արտահայտությունը պատահական չէ ընտրված. հենց այդ խոսքերով է Լիստևը սկսել իր «Час Пик» հաղորդման վերջին եթերը, որը հեռարձակվել է 1995թ. մարտի 1-ին։