05/03/2015 17:57
Նուբարաշենում քրեական հեղինակության մասնակցությամբ սպանության գործը տեղափոխվել է ԱԱԾ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում մարտի 4-ին քրեական հեղինակության ու նրա մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քննչական կոմիտեի վարույթից տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ վարույթ: Այդ մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Նուբարաշեում սպանության հետևանքով մահացել էին Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանը և Լևոն Միհրանի Ղազարյանը, ով հայտնի է որպես Երրորդմասցի Լյովիկ և Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցը:
3 անձանց սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին մասի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով: