05/03/2015 09:32
Սամվել Բաբայանը մտադիր է միավորվել Արցախի ընդդիմությանը
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը:
«Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։