05/03/2015 09:04
Ուրիխանյանը վայր է դնում մանդատը, իսկ Բազմասեր Առաքելյանը հեռանում է ԲՀԿ-ից
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի աշխատասենյակում երեկ աննախադեպ իրարանցում էր: «Հրապարակի» տեղեկություններով՝ մեկը մյուսին հերթ չտալով, նրա սենյակ էին մտնում կուսակից պատգամավորները, նրանց վրդովված զրույցը, երբեմն, հասնում էր խորհրդարանի միջանցք: Հասկանալի էր, որ ԲՀԿ-ականներն ինչ-որ բացատրություն էին պահանջում Ուրիխանյանից:
«Քիչ ուշ հայտնի դարձավ, որ նա մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որը մտադիր է հրապարակել համագումարի ժամանակ, գործընկերները փորձել են պարզել պատճառներն ու համոզել, որ հետ կանգնի որոշումից: Թե ինչ է ստացվել նրանց բանակցություններից, պարզ կդառնա ժամեր անց: Ի դեպ, երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ԲՀԿ-ից մասսայական «արտագաղթ» կլինի: ԲՀԿ խմբակցությունից ոմանք չէին ժխտում դա: Իսկ Բազմասեր Առաքելյանը լռեց՝ չհերքելով, որ հնարավոր է առաջիկայում ինքը ևս լքի կուսակցությունը»,-գրել է թերթը։