05/03/2015 12:01
Հայ շախմատիստուհիներն աշխարհի կանանց առաջնությունում
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) կմասնակցեն մարտի 16-ից Ռուսաստանի Սոչի քաղաքում նոկաուտ համակարգով անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը:
Վիճակահանության համաձայն առաջին փուլում Դանիելյանը կհանդիպի գրոսմայստեր Յանիեթ Մարերո Լոպեսի (Կուբա), Մկրտչյանը` Ալեքսանդրա Գորյաչկինայի (Ռուսաստան), Աբրահամյանը` Հարիկա Դրոնավալիի (Հնդկաստան) հետ: