05/03/2015 12:10
Պերմյակովի գործով դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում է «Ինտեֆաքսը»։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ փորձաքննությունն ընթանում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում և պետք է ավարտվի մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում:
Ըստ աղբյուրի՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեբանական վիճակը և եզրակացություն կազմեն, իսկ այն խոսակցությունները, որ Վ. Պերմյակովի մոտ արդեն հոգեկան շեղումներ են հայտնաբերել, միայն շշուկներ են։