Իրինա Դանիելյան. Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ

05/03/2015 18:49

Իրինա Դանիելյան. Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ


Life.panprama.am-ը զրուցել է Իրինա Դանիելյանի հետ:

-Իրինա, այժմ ի՞նչ եք անում:

-Զբաղված եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հեռուստածրագրի շրջանակներում, նաև Կամերային թատրոնում երբեմն ներկայացումներ եմ խաղում:

-Կար մի շրջան, երբ բավական ակտիվ բեմական գործունեություն էիք ծավալում, նաև էկրաններին Ձեզ դերասանուհու կարգավիճակում էինք հանդիպում: Ներկայիս համեմատական պասիվությունն ինչի՞ հետ է կապված:

-Պարզապես առաջարկներ չկան: Առաջարկների դեպքում միշտ էլ սիրով համաձայնում եմ: Անտրեպրիզային վերջին ներկայացումը Գրիշա Աղախանյանի և Լևոն Հարությունյանի հետ է եղել: Գրեթե երկու տարի խաղացինք այդ ներկայացումը: Չգիտեմ, արդյոք այն նորից կվերականգնե՞նք, թե՞ ոչ: Այժմ կա մի առաջարկ, որի մասին դեռևս փակագծեր չեմ բացի։

-Իրինա, ե՞ս չեմ մտաբերում, թե՞ Ձեզ ֆիլմերում չենք հանդիպել:

-Հավանաբար այդպես լուրջ, գլխավոր դեր չի եղել, այլապես ինքս էլ կհիշե։

-Որպես հեռուստադիտող՝ իմ աչքերով դուք կոլորիտային դերասանուհի եք ու կարող եք հետաքրքիր կերպարներ մարմնավորել ֆիլմերում:

-Իմ աչքերով էլ դա այդպես է, բայց, հավանաբար, ռեժիսորներն այլ բան են տեսնում:

-Ի՞նչ ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:

-Չէի ցանկանա շատ շեղվել իմ հիմնական ժանրից: Ես ինձ շատ լավ եմ զգում կատակերգական ժանրի մեջ:

-Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հեռուստահումորի մասին:

-Գիտեք, հեռուստադիտողին հումորը միշտ էլ պետք է: Իհարկե, սրա մեջ նաև կոմերցիոն միտում կա: Բայց ցանկալի է, որ բարձրորակ արտադրանք մատուցվի: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում, բայց վստահ եմ, որ էկրաններին այսօր կա և՛ լավ, և՛ վատ հումոր: Յուրաքանչյուրն իրենն է գտնում: Այն, ինչն ինձ համար լավն է, բոլորովին պարտադիր չէ, որ ուրիշի համար լավը լինի… Եվ հակառակը։

-Հետաքրքիր է, որ Ձեզ չենք հանդիպում նաև սերիալներում ու սիթքոմներում: Ձե՞ր սկզբունքն է:

-Ոչ, նորից առաջարկի խնդիրն է, այնպես չի եղել, որ առաջարկեն, ես էլ այդ ուղղությամբ մտածեմ: Ես նման սկզբունքային բաներ չունեմ, եթե հետաքրքիր առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ:

-Եթե չեմ սխալվում, դուք մասնագիտությամբ նաև երաժիշտ եք ու Երգի պետական թատրոնում աշխատել եք որպես երգչուհի: Չե՞ք մտածել երբևէ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի թատրոնում Ձեր ուժերը փորձելու մասին:

-Նախ ասեմ, որ ես ԵՊԹ-ում աշխատել եմ ոչ թե որպես երաժիշտ-երգչուհի, այլ որպես դերասանուհի. երգել ու համերգներ եմ վարել: Իսկ որպես երաժիշտ աշխատել, դասավանդել  եմ միայն ավարտելուց հետո՝ դպրոցում: Հետագայում ես այն զուգորդեցի իմ երկրորդ՝ դերասանի մասնագիտության հետ: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա ասեմ, որ երբեք մտքովս չի անցել, ես ինձ լավ եմ զգում կամերային թատրոնում:

-Իրինա, «Մեր մեջ ասածի» շրջանակներում հյուրերն իրենց անկեղծության պահերին հաճա՞խ են Ձեզ զարմացնում:

-Այո, նման դեպքեր եղել են: Մեզ և հեռուստադիտողին պատմել են իրենց կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին տեղյակ չենք եղել: Հաճախ պարզում ենք, որ հյուրը, որին մենք ճանաչում ենք այս կամ այն մասնագիտության մեջ, իրականում բոլորովին այլ մասնագետ է, այլ երազանքներ ու նպատակներ է ունեցել, պարզապես կյանքի հունն ամեն ինչ փոխել է:

-Մեր մեջ ասած՝ կվերհիշե՞ք Ձեր՝ դեռևս ապրած կյանքի լավագույն շրջանը:

-Ես իմ կյանքի ամեն վայրկյանը կարող եմ կարոտով հիշել, քանի որ իմ կյանքից բողոքելու ոչինչ չունեմ: Այդ առումով երջանիկ մարդ եմ, հավատացեք:

-Կյանքի դժվար փուլեր, փաստորեն, չեք ունեցել:

-Ունեցել եմ… Հավանաբար, ամուսնալուծության շրջանն է եղել: Բայց երբ կյանքում այն վերանայում ես, հասկանում ես՝ երևի դա պետք էր, ճիշտը դա էր:

-Ընտանիքի բաժանման պատճառ ի՞նչն է դառնում, ինչի՞ց զգուշանան մեր երիտասարդ զույգերը:

-Նման օրենքներ գոյություն չունեն, յուրաքանչյուր ընտանիքում պատճառները տարբեր են: Նմանատիպ խնդիրներ չկան, քանի որ մարդիկ իրենց խառնվածքներով տարբերվում են:

-Բայց Ձեր և Հրանտ Թոխատյանի փոխհարաբերությունները բավական օրինակելի են այսօրվա երիտասարդների համար. թեև նախկին ամուսիններ եք, բայց կարողանում եք լինել հրաշալի գործընկերներ և ընկերներ:

-Իմ փորձից ելնելով՝ հենց դա կարող եմ խորհուրդ տալ մեր այն զույգերին, որոնց կյանքն այս կամ այն պատճառով նույն հունով չի ընթանում: Ոչ թե կարող են լինել, այլ պե՛տք է լինեն լավ հարաբերությունների մեջ, քանի որ կյանքը շարունակվում է, երբեք և ոչ մի հարցում թշնամանալ պետք չէ, առավել ևս, երբ մեջտեղում երեխաներ կան։

-Ի դեպ, Ձեր որդին այժմ ինչո՞վ է զբաղվում: Շարունակո՞ւմ է ծնողների ճանապարհը:

-Ոչ, մեր ճանապարհը չի շարունակում: Ավարտել է Սլավոնական համալսարանի գովազդի բաժինը, հավանաբար, այդ ուղղությամբ էլ կգնա: Բայց արդեն կես տարի է, ծառայության մեջ է:

-Իրեն բարի ծառայություն: Բավական դժվար ժամանակաշրջանում է ծառայում:

-Շնորհակալ եմ: Այո, ես էլ բոլոր մայրերի պես անհանգիստ եմ, ամեն ինչով հետաքրքրվում եմ:

-Իրինա, էկրանից ու բեմից դուք և Հրանտ Թոխատյանը մտերիմ ընկերներ եք: Դա  «խաղո՞ւմ»  եք, թե իրական կյանքում ընտանիքներով էլ պահում եք այդ մտերմությունը: Խանդի տեսարաններ չե՞ն առաջանում:

-Մենք նորմալ, մեր կյանքով ապրում ենք: Երբ կյանքը մեզ դեմ-հանդիման է դուրս բերում, հաճույքով շփվում ենք: Եթե անհրաժեշտ է լինում, հատուկ շփում ենք կազմակերպում: Իմ պարագայում այս հարցը նույնիսկ անհասկանալի ու  «աբսուրդ»  է հնչում: Իսկապես, խնդիրներ չկան:

-Լավատես եք, այո՞:

-Այո, լավատես եմ։

-Եթե չեմ սխալվում, 2015 թվականը Ձեզ համար հոբելյանական տարի է. մարտի 31-ին դառնում եք 50 տարեկան: Զգո՞ւմ եք Ձեզ այդ տարիքում:

-Այո, ես դառնում եմ 50 տարեկան և իմ տարիքը չեմ թաքցնում երբեք: Եթե անկեղծ՝ ապա չեմ զգում տարիքս: Դա երևի այն պատճառով է, որ շատ լավատես եմ ու կյանքը շատ եմ սիրում:

- Տարիները փոխե՞լ են Ձեր հայացքները:

-Շատ բաների տարբեր տարիքում տարբեր կերպ ես նայում ու դա բնական է: Բայց գլխավոր փոփոխությունն այն է, որ տարիքիդ ավելանալով քեզ ավելի ուժեղ ես զգում, վերանայում ու վերագնահատում ես տարիներդ: Դառնում ես ավելի իմաստուն, տարբեր հարցերի այլ կերպ ես վերաբերում:

-Իսկ Ձեր էմոցիոնալ էությունը պահպանվե՞լ է:

-Կարծում եմ՝ այո: Բայց ասեմ, որ ես որքան էլ էմոցիոնալ եմ եղել, իմ էմոցիաները երբեք չեմ արտահայտել: Միայն ինձ շատ հարազատ մարդիկ կարող են իմանալ իմ և՛ դրական, և՛ բացասական ապրումների մասին:

-Վախեցել եք, որ այն կարող են Ձեր դե՞մ օգտագործել:

-Եթե բացասական էմոցիաների մասին է խոսքը, ապա առաջնահերթ չեմ սիրում ծանրաբեռնել դիմացինիս դրանցով: Գերադասում եմ այն իմ մեջ ներփակել… Այնպես որ, զուսպ եմ էմոցիաներիս մեջ:

-Հոբելյանական տարիքի համար հատուկ նախապատրաստությո՞ւն եք տեսելու:

-Գիտեք, նախորդ տարի շատ տրամադրված էի ծնունդս նշելու առումով ու այդպես էլ արեցի…Դրսում նշեցինք, շատ գեղեցիկ ու հիշարժան: Տորթի վրա գրել էի  «50-1 »: Բոլորին ասեցի՝ չգիտեմ, հաջորդ տարի ինչ կանեմ, այս տարի փորձենք մոտենալ իմ 50-ամյակին (ծիծաղում է): Այս տարի հավանաբար տանը կնշեմ՝ ընկերների, հարազատների շրջապատում:

-Իրինա, որքան նկատել եմ, դուք այն քիչ դերասանուհիներից եք, ում անվան շուրջ ասեկոսեներ չեն տարածվում: Ինչպե՞ս եք կարողանում խուսափել:

-Երևի պատճառն այն է, որ քիչ եմ երևում… Բայց, ի միջիայլոց, մի քանի օր առաջ գեղեցկության սրահում շա՜տ հետաքրքիր բամբասանք լսեցի իմ մասին. պարզվեց, որ ամուսնացել եմ Գրիշա Աղախանյանի հետ և երեխա եմ ունեցել: Ռուսերեն մի այսպիսի արտահայտություն կա. «Չկա ծուխ՝ առանց կրակ»: Բայց սա այն դեպքն է, որ նույնիսկ  «ծուխը»  չկա, ինչի՞ց են հորինել, չգիտեմ:

-Միգուցե լավ ընկերներ եք, այդ պատճառո՞վ:

-Ես միայն Գրիշայի հետ չի, որ ընկերություն եմ անում: Շատ ընկերներ ունեմ, հետո՞… Գոնե մարդ իմանար՝ ինչո՞վ են առաջնորդվել:

-Կարծեք թե նման խոսակցություններին ժպիտով եք վերաբերում:

-Ե՛վ ժպիտով, և՛ հաճույքով, և՛ ուրախանում եմ, որ ինձ մեկ-մեկ հիշում են:

-Դե, մի փոքր բամբասելու առիթ էլ մենք տանք. այժմ ո՞ւմ հետ եք ապրում:

-Ընդհանրապես՝ տղայիս, բայց ներկա պահին՝ մենակ:

-Բաժանությունից հետո կյանքը շարունակվում է, դուք էլ երիտասարդ ու կայտառ կին եք: Չե՞ք մտածել նորից ընտանիք կազմելու մասին:

- Ես կասեմ, որ ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է  երկրորդ անգամ: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է:

-Ձեր որդին ինչպե՞ս կվերաբերի այդ հարցին, ի՞նչ եք կարծում:

-Իսկ նա դեռ շատ երիտասարդ է, որ դրան ինչ-որ ձև վերաբերի: Ինձ թվում է, որոշում կայացնողն ինքը չէ: Նման ծրագրեր չունեմ, բայց հակառակ դեպքում էլ, կարծում եմ, որ ըմբռնումով կմոտենա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:27 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը Այսօր, 20:07 ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները Այսօր, 19:50 Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան Այսօր, 19:31 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր Այսօր, 19:13 Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Այսօր, 18:51 Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է Այսօր, 18:31 Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան Այսօր, 18:18 Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:05 Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան Այսօր, 17:52 Ալագյազ-Արթիկ ճանապարհը դժվարանցանելի է Այսօր, 17:36 «Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 17:22 Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից․ նրան առաջարկել են դուրս գալ խմբակցությունից Այսօր, 17:07 Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի Այսօր, 16:50 Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:34 Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե Այսօր, 16:18 Լարսը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 16:06 Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:52 Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան Այսօր, 15:45 Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Հալեպի բնակչությունը մեծ վտանգի մեջ է, այդ թվում՝ հայությունը. առաջիկա ժամերին Իրանի և ՌԴ-ի արձագանքն էական է լինելու. Վարուժան Գեղամյան Այսօր, 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 14:53 Վաղը սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում Այսօր, 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) Այսօր, 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Այսօր, 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին Այսօր, 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) Այսօր, 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան Այսօր, 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա Այսօր, 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան Այսօր, 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում Այսօր, 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը