05/03/2015 20:28
Նյու Յորքում մեկնարկում է SR կինոփառատոնը. Կներկայացվեն նաև ֆիլմեր Հայոց Ցեղասպանության մասին
Մարտի 16-22-ը՝ Նյու Յորքում մեկնարկում է դեռևս 2013 թ Դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից հիմնադրված SR սոցիալական առկա խնդիրներին նվիրված կինոփառատոնը: Այն անցկացվելու է Թրիբեկա կինոթատրոններում:
Փառատոնում ընդգրկված են 33 երկրներից ներկայացված 54 ֆիլմեր: Փառատոնում ընդգրկվել են նաև հայկական ֆիլմեր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-տարելիցին: «Իմ մայրիկի ձայնը» (Քեյ Մուրադյան), «Ադանայում ծնվածը» (Դավիթ Հովան), «Կիպրոսյան ամառ- 1974» (Վիկտորիա Բութլեր-Սլոս) և «24 /Հավատով» (Հավատով խոստովանում եմ) (Շահեն Նազարենկո): Այս ֆիլմերից յուրաքանչյուրը մի հայի պատմություն է:
Ռեժիսոր Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը», ֆիլմի հիմքում ընկած է Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին, որը պատճառ է դարձել մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման:
Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմի հիմքում` Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմությունն է, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարով: Իսկ Շահեն Նազարենկոյի «Հավատով խոստովանում եմ» ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանում եմ» աղոթքի հիման վրա:
Կինոփառատոնում ընդրգված են այնպիսի ֆիլմեր,որոնք անդրադառնում են հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներին: Մասնավորապես՝ ռասայական խտրականությանը, կանանց դեմ իրականացվող բռնություններին, ոստիկանության դաժանություններին, ներգաղթին ու աքսորին:
Կինոռեժիսոր, SR հիմնադիր, փառատոնի գեղարվեստական տնօրենն Նորա Արմանին ասում է, որ փառատոնը նրա մտահղացումն է՝ ի պատասխան բռնության տարածման:
«Ես խորապես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու է մեր հասարակության մեջ չարի արմատավորման և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ ընդհակառակը, պարզապես ավելի շատ կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին, կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին»:
Նորա Արմանին դերասանության և կինոռեժիսուրայի մրցանակակիր է, ով մեծ ճանաչում է ձեռք բերել միջազգային բեմերից: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման հանդիսություններ և հյուրընկալում միջազգային և Միացյալ Նահանգների ֆիլմերի փառատոններ՝ ACI-ը Լոս Անջելեսում և Քենեդի կենտրոնը Վաշինգտոնում: Իր փարիզյան ֆիլմերի արտադրության ընկերության՝ SQUARE MANGO FILMS-ի միջոցով, նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև ՊՈՄՊԻԴՈՒ կենտրոնի հետ Փարիզում, Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA), Բրիտանական գրադարանում, Էդինբուրգյան ֆիլմերի փառատոնում, Հնդկաստանի Քերալա ֆիլմերի փառատոնում, Բիրմինգհեմում, Ինվերնեսում, Քարդիֆում: Նա զեկուցումներ է ներկայացրել մի շարք կոնֆերանսներում, ինչպիսիք են Կենտրոնական եվրասիական հասարակության ուսումնասիրության կոնֆերանսը Հարավային համալսարանում և Հարիման ինստիտուտը Կոլումբիայի համալսարանում, LSE մեդիա ստուդիայի, Սերգեյ Փարաջանովի, Մշակութային ինքնությունը կինոյում կոնֆերանսներում և վերջապես սոցիալական խնդիրներին նվիրված ֆիլմերի փառատոնում, և դրանց ազդեցությունը նպաստում է դրական սոցիալական փոփոխություններին:
Որպես ինքնատիպ կինոարտադրող՝ Արմանիի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոփառատի պաշտոնական ընտրանու ցանկում, Ռոտերդամում, Փարիզում, Լոնդոնում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Դենվերում, Օրեգոնում, Մոնակոյում, Շանհայում և Նյու Յորքում: