06/03/2015 14:56
Genealogy խմբի «Don't deny» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին
Եվրատեսիլ-2015-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի «Don't deny» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Առաջին ալիքի երեկոյան եթերում` Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Այս մասին տեղեկացնումե ն հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Genealogy խումբը համախմբում է աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից, չորրորդը՝ Ստեֆանի Թոփալյանն Ասիայից: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը:
Ներկայացվելիք երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: