06/03/2015 09:24
Սամվել Բաբայանը ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր է աջակցել ընդդիմադիր կուսակցությանը
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Սամվել Բաբայանը մտադիր է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը:
«Ժամանակի» տեղեկացմամբ, այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է կուսակցության քաղաքական թիմի անդամ Տիգրան Գրիգորյանը:
Թե հատկապես ինչպե՞ս է Բաբյանն աջակցելու Ղարաբաղի ընդդիմությանը՝ դեռ հստակ չէ: