Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Թուրք լրագրող.  Հերքումը ծանր տրավմա է

06/03/2015 20:39

Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». Թուրք լրագրող. Հերքումը ծանր տրավմա է


Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որը վերնագրել ենք «Կոտրելով լռությունը»: Հայոց ցեղասպանության, ճանաչման ու ցավի մասին այսօր զրուցել ենք Թուրք լրագրող, սյունակագիր Սերդար Քորուջուի հետ:

Թուրք լրագրող, սյունակագիր Սերդար Քորուջուն արդեն տևական ժամանակ է`  զբաղվում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում հայերի խնդիրների ուսումնասիրությամբ ու լուսաբանմամբ: Նրա հեղինակած հոդվածները հայտնվում են թուրքական առաջատար թերթերում:

Քորուջուն «Արտասահմանցի լրագրողների աչքով քրդական հարցը» ու «Սիրիա. քանդվելուց հետո» գրքերի հեղինակը և «1965. 2015-ից 50 տարի առաջ, 1915-ից 50 տարի հետո» գրքի համահեղինակն է: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Սերդար Քորուջուն, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, պատմեց Թուրքիայում հարցի նկատմամբ երիտասարդների վերաբերմունքի և Ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին:

- Թուրքիայում քեզ նման երիտասարդը այս հարցում ինչպե՞ս կարող է  «արթնանալ», ի՞նչը կարող է ստիպել նրան հետաքրքրվել այս հարցով:

- Կարծում եմ՝ դա ավելի շատ կապված է այն միջավայրի հետ, որտեղ ես մեծացել եմ: Ես Շիշլիում եմ ապրում: Դա կոսմոպոլիտ թաղամաս է՝ հույներ, հրեաներ, հայեր: Բոլորս միասին ենք ապրում: Ստամբուլի շատ թաղամասերում այս մթնոլորտը չկա, սակայն Շիշլիում այն դեռ պահպանվում է: Մեր թաղամասում Զատիկ ու Սուրբ Ծնունդ է նշվում:

- Թուրք լինելով հանդերձ՝ Ցեղասպանություն բառը հեշտությա՞մբ ես կիրառում:

-Այո, և ինչո՞ւ եմ  հեշտությամբ կիրառում, Ռաֆայել Լեմկինի պատճառով:  Ցեղասպանություն բառը ստեղծվել է Լեմկինի կողմից: Ես չեմ նայում բառի  գաղափարախոսական կողմին: Լեմկինը պարզորեն բացատրում է երևույթը, որը անվանել է ցեղասպանություն: Ուստի այդ բառը լիովին արտահայտում է հայերի հետ տեղի ունեցածը: Առանց այդ էլ նա ասել է, որ բառը բնորոշում է նաև հայերի հետ տեղի ունեցածը:

- Երիտասարդների շրջանում շրջանառվում է այն տեսակետը, թե «հայեր սպանվել են, բայց նրանց թիվը 1,5 միլիոնի չի հասել»:

- 500 հայ էլ սպանվի՝ Ցեղասպանություն է: Երևույթը քանակի  հետ կապ չունի: Ուրֆայում այսօր ամենամեծ մզկիթները նախկին հայկական եկեղեցիներ են: Այդ դեպքում հարց ենք տալիս ինքներս մեզ. Ո՞ւր է համայնքը, ո՞ւր են մարդիկ, ովքեր հաճախել են այդ եկեղեցիներ: Ելնելով եկեղեցիների մեծությունից՝ կարելի է ենթադրել, համայնքն էլ է մեծաքանակ եղել:

- Մի ժամանակ հայեր կային, հիմա նրանց հետքերը կան, որոնք ջնջում են, չէ՞:

- Այո, մի ժամանակ հայեր կային և մշակութային ցեղասպանությունը շարունակվում է: Եվ ամենացավալին դա է: Նախևառաջ պետք է կանգնեցնել մշակութային ցեղասպանությունը: Որովհետև ապագայի համար այլևս բան չի մնում: Դարերով ստեղծված մշակութային ժառանգություն են թողել այս հողերում, որը վերացվում է:

- Թուրքերի նոր սերունդին նայելով՝ ի՞նչ կարող ենք ասել, հույս կա՞:

- Թուրքիայի կրթական համակարգում սովորող աշակերտին սովորեցնում են, որ հայերն են մեզ սպանել: Եվ ամեն ոք մտավորական ու հետազոտող չէ, որ հնարավորություն ունենա այս հարցով ուսումնասիրություն անել:

- Նշանակում է՝ սերունդը չի փոխվի մինչև դասագրքերի բովանդակությունը չփոխվի՞:

- Այո, չի փոխվի: Սակայն մեր օրերում կարևոր են նաև սոցցանցերը, առհասարակ՝ համացանցը: Այս ճանապարհով մարդիկ միմյանց հետ կապ են հաստատում: Մտքերի փոխանակումը ավելի բաց է լինում: Օրինակ՝ վերջին տարիներին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը ես կարևոր երևույթ եմ համարում: Քաղաքացիական հասարակության կարծիքը շատ կարևոր է: Ի դեպ, կարգավորման գործընթացում կարևոր է նաև սփյուռքահայության դերը:

- Սփյուռքահայությանը Թուրքիայում առանձնհատուկ չեն սիրում, ինչու՞:

- Այո, և մշտապես խտրականություն է դրվում: Անկարան այստեղի հայերին ասում է «Դուք լավն եք, ձեզ սփյուռքն է բացասաբար տրամադրում»: Բայց անհրաժեշտ է նաև սփյուռքահայերի ցավը հասկանալ: Նրանք իրենց անուններն են կորցրել, ազգանունները: Նրանց տոհմածառերն են ոչնչացվել: Իրենց պապերի տներն ու հասցեներն են կորցրել: Իրենց ունեցվածքն են կորցրել: Սա սարսափելի բան է:

- Երբեմն թուրք ծանոթներս ինձ ասում են՝  «100 տարի է անցել. Եկեք մոռանանք այն, ինչ եղել է ու առաջ գնանք»: Ինձ թվում է՝ նրանք բացարձակ մեր ցավը չեն հասկանում: Ի՞նչ ես կարծում՝ թուրքերը երբևէ կհասկանան, թե մենք ինչ ենք զգում:

- Ինձ թվում է՝ հայերին ամենաշատ ցավեցնողն այն է, որ դա անողները չեն ընդունում իրենց մեղքը: Հերքումը ծանր տրավմա է: Հայերը այդ ցավը կրում են, քանի որ իրենց վիշտը չի ճանաչվում:

- Գուցե թուրքերն էլ խուսափում են ճանաչումից՝ վախենալով իրենց ցեղասպանի սերունդ պիտակավորելու՞ց:

- Նախ պետք է հասկանանք՝ թուրք ասելով ինչ նկատի ունենք: Մեղավորը «Իթթիհատ վե թերաքքին» է. թուրքեր, չերքեզներև և այլոք: Այսինքն՝ մեղավորները միայն թուրքերը չէին: Օրինակ, ինչքանով ես տեղյակ եմ, «Իթթիհատ վե թերաքքիի» կարգադրությամբ ցեղասպանությանը մասնակցել են առհասարակ սունի մահմեդականերրը: Հիմա ինչքանո՞վ է ճիշտ ասել, որ Ցեղասպանությունը միայն թուրքերն են իրագործել: Հայերի ունեցվածքից զգալի  մասը քրդերն են յուրացրել: «Իթթիհատ վե թերաքքին»Արևմտյան Հայաստանը Քուրդիստան է դարձրել: Այսօր Վանում քրդեր են ապրում:

- Ըստ քեզ՝ առերեսումը ինչպե՞ս պետք է լինի:

- Ըստ իս՝ առերեսումը միայն ճանաչելով ու ներողություն խնդրելով չի կարող լինել:

- Այսինքն՝ փոխհատուցո՞ւմ պետք է լինի:

- Դա պետք սփյուռքի, Հայաստանի և Թուրքիայի հայերը միասնաբար քննարկեն ու փոխհամաձայնության գան, թե ինչ են ուզում: Ամեն դեպքում, Ցեղասպանության ենթարկվածների սերունդներին պետք է որևէ բան տալ, թեկուզ խորհրդանշական ինչ-որ բան լինի, բայց պետք է տալ:

- Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ինչ-որ ասելիք, ուղերձ ունե՞ս:

- Չգիտեմ… Դժվար բան ես ուզում… աննկարագրելի ցավալի անցյալ ուենցող ժողովրդին ի՞նչ կարող եմ ասել:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:

Հեղինակ՝ Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն Այսօր, 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան Այսօր, 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության Այսօր, 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը Այսօր, 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով Այսօր, 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր, 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է Այսօր, 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար Այսօր, 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին Այսօր, 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը Այսօր, 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը Այսօր, 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար Այսօր, 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է Այսօր, 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա Այսօր, 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից Այսօր, 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը Այսօր, 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) Այսօր, 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Այսօր, 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան Այսօր, 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը Այսօր, 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն Այսօր, 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ Այսօր, 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև Այսօր, 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Այսօր, 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան Այսօր, 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Այսօր, 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա Այսօր, 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից Այսօր, 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ Այսօր, 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության Այսօր, 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց Այսօր, 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը Այսօր, 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել Այսօր, 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) Այսօր, 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Այսօր, 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ Այսօր, 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) Այսօր, 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) Այսօր, 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար Այսօր, 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» Այսօր, 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է Այսօր, 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին Այսօր, 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը Այսօր, 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ Այսօր, 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ Այսօր, 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական Այսօր, 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը Այսօր, 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան 18/11/2024 17:01 Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել 18/11/2024 16:56 Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում ջուր չի լինի 18/11/2024 16:53 Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն ծրագրում է 2025-ին այցելել ՀՀ 18/11/2024 16:38 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք 18/11/2024 16:34 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ 18/11/2024 16:31 Ստեփանակերտում ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերին նվիրված հուշ-ցերեկույթ է անցկացվել (Տեսանյութ) 18/11/2024 16:25 Այրվածքաբանության բակի շտապօգնության չշահագործվող մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի 18/11/2024 16:15 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց 18/11/2024 16:09 ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է 18/11/2024 15:59 Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել 18/11/2024 15:48 Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության աշխատակիցները ձերբակալել են «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողին 18/11/2024 15:25 Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ 18/11/2024 15:12 Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և չի զիջում՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե Դըկոտինյի 18/11/2024 14:58 Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գնել Սանոսյանի խորհրդականը՝ Արամ Մելքոնյանը (Հրապարակ) 18/11/2024 14:49 Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանցիսկոս Պապի հետ․ Լուսանկարներ 18/11/2024 14:43 Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Միքայել Նահապետյան 18/11/2024 14:29 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը կտրուկ կրճատվել է. Գևորգ Պապոյան 18/11/2024 14:18 ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 391 դեպք, որից 150-ը՝ արտակարգ 18/11/2024 13:56 Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ. Վահե Ղազարյանը ևս հրաժարականի դիմում է գրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը