06/03/2015 19:59
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. Իրինա Ալեգրովա
«Ես հիմա Երևանում եմ, և արել եմ ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Սակայն հանգամանքներն ավելի զորեղ գտնվեցին: Առողջական վիճակս թույլ չտվեց բեմ բարձրանալ, չնայած որ այս համերգին երկար եմ սպասել: Հայցում եմ իմ հանդիսատեսի ներողամտությունը և խնդրում՝ ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Մեր հանդիպումն անպայման կայանալու է: Այն տեղի կունենա ապրիլի 6-ին, նույն տեղում, նույն ժամին: Խնդրում եմ պահպանել բոլոր տոմսերը և համերգին ներկայանալ հենց դրանցով: Եվս մեկ անգամ հայցում եմ բոլորի ներողամտությունը և անհամբեր սպասում մեր հանդիպմանը: Սիրով և հանդիպման մեծ սպասումով՝ Ձեր Իրինա Ալեգրովա»:
Aysor.am-ին երգչուհու այս խոսքերը փոխանցեցին համերգի կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ հայազգի երգչուհու մենահամերգը նախանշված էր այսօր՝ Մարզահամերգային համալիրում, սակայն համերգը սկսելուց րոպեներ առաջ հանդիսատեսին հայտարարվեց, որ համերգը տեղի չի ունենա՝ երգչուհու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: