09/03/2015 16:03
Ճոյտին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ): Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:
Կ. Սարդարյանի խոսքով՝ Հ. Հակոբյանի վիճակը լավ չէ, նրան պետք է հետազոտեն:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: