09/03/2015 16:47
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ զինվոր Արսեն Բաղդասարյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարտի 4-ին (արդեն երկրորդ անգամ) տեսակցել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին Artsakhpress.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել Է. Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։ ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին ադրբեջանական իշխանությունները առաջին անգամ թույլատրել են ռազմագերուն տեսակցել ընթացիկ տարվա փետրվարի 19-ին: