09/03/2015 19:46
«Ինձ համար յուրաքանչյուր օր տոն է». Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ընտրյալ ունի. Լուսանկար
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը ստեղծագործական նորություններով երկրպագուներին որոշել է ուրախացնել ամռանը, բայց անձնական կյանքում գեղեցիկ ձեռքբերում ունի: Ընդամենը երկու օր առաջ նրա ֆեյսբուքյան էջում նաև հայտնվեց նկար՝ սիրելիի հետ, ով մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է:
Life.panorama.am-ը երգչուհուց հետաքրքրվեց՝ արդյոք ընտրյալը դե՞մ չէ իր մասնագիտությանը և չե՞ն մտածում ամուսնության մասին:
«Մեր սիրո պատմությունը տարիքով փոքր չէ, բայց այդ մասին նոր եմ սկսել բարձրաձայնել: Ինչ վերաբերում է դեմ լինելուն, ապա ասեմ, որ նա շատ է սիրում իմ երաժշտությունը, ես էլ իր մասնագիտությունն եմ շատ գնահատում: Կարևորը փոխադարձ հարգանքն է: Իսկ ամուսնության թեմայով խոսել՝ դեռ չեմ ցանկանում»,- ասաց երգչուհին:
Հարցին՝ ի՞նչպես է պատրաստվում նշել մայրության և գեղեցկության տոնը, Սուսաննան պատասխանեց.
«Չգիտեմ, թե ինչպես կնշենք մեկամսյակը, բայց ինձ համար յուրաքանչյուր օր տոն է: Այնպես որ, շատ անհամբեր չեմ սպասում մեկամսյակին, քանի որ ամեն օր ինձ համար անակնկալներով լի է և՛ սիրելիիս, և աշակերտներիս կողմից: Ցանկանում եմ, որ սերը երբեք չպակասի իմ ու իմ հարազատ և սիրելի մարդկանց կյանքից»: