10/03/2015 15:05
4-րդ դասարանի աշակերտուհի Վերժինե Սուրմենելյանի սպանության գործով կասկածյալը կալանավորվել է
Երկու տարի առաջ սպանված 11-ամյա Վերժինե Սուրմենելյանի գործով կասկածյալ կա: Գումիստայի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է կալանավորվել է: Այս մասին «Ապսինպրեսին» հայտնել են Սուխումիի Գլխավոր դատախազությունից:
Նրա տվյալները, քննության շահերից ելնելով, չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Վերժինե Սուրմենելյանի մարմինը 2013-ի դեկտեմբերի 2-ին, պարանոցի շրջանում կտրած վնասվածքներով և բռնաբարության նշաններով հայտնաբերվել էր Սուխումի շրջանի Գումիստա գյուղի լքված տան մոտ: