10/03/2015 09:31
Իշխանությունն ու ՀՅԴ-ն բանակցում են կոալիցիա կազմելու շուրջ
Քաղաքական շրջանակներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է կոալիցիա ձևավորելու հարցը: Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, «Հրապարակին» հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից, ով նշեց, որ հարցերի չի պատասխանում:
Նշենք, որ ՀՅԴ-ն շատ ավելի վաղ էր լքել եռյակը, ապա սատար կանգնեց սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մենամարտում ստանձնեց խաղաղ հաշտարարի դերը: Այս ամենը փոխհատուցում է ենթադրում: