10/03/2015 09:11
Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունից հետո, նրա անունը չեն ընդգրկել ԲՀԿ քարտուղարի թեկնածուների ցուցակում
Առաջիկայում կլինի ԲՀԿ խմբակցության նիստ, որտեղ կընտրվի խմբակցության ղեկավարը և քարտուղարը: Բնականաբար, խմբակցությունը կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի դերում կուսակցությունն առաջ է քաշել մի քանի թեկնածուներ:
«Չորրորդ իշխանության» տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնում նախապես քննարկվել է պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի, Վահան Բաբայանի ու Միքայել Մելքումյանի թեկնածությունը: «Նկատենք, որ Տիգրան Ուրիխանյանը մամուլում կարծիք է հայտնել, որ եթե իրեն առաջարկեն լինել խմբակցության քարտուղար, ապա ինքը կհրաժարվի: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը այդ հայտարարությունից հետո Ուրիխանյանի անունը չի ընդգրկել թեկնածուների ցուցակում և քարտուղար կընտրի կամ ԲՀԿ նորանշանական մամուլի քարտուղար Վահան Բաբայանին կամ էլ պատգամավոր Միքայել Մելքումյանին»,- հավելել է թերթը: