10/03/2015 12:35
«Երևան Ջուրն» առաջարկում է վերանայել ջրի սակագինը
«Երևան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու գործող սակագները: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ պաշտոնական կայքից:
Մասնավորապես, առաջարկվում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը՝ հիմք ընդունելով մանրածախ ջրամատակարարման ծավալը, տարեկան սղաճը և եվրո/դրամ փոխարժեքը:
Ըստ այդմ՝ մանրածախ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը կկազմի 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):
Սակագնի բարձրացում է սպասվում նաև մեծածախ սպառողների համար: