10/03/2015 13:40
Գևորգ Կոստանյան. Պերմյակովի մեղսունակության հարցի պատասխանը կտա փորձաքննությունը
Պերմյակովի մեղսունակ կամ անմեղսունակ լինելու հարցը կարող է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությունը, քանի որ քննությունը պետք է հիմնվի փաստերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Գ. Կոստանյանը ասաց նաև, որ նրա հոգեկան հիվանդ լինելու մասին հարազատների, ծառայակիցների, ծանոթների պատմածները բացարձակապես որևէ նշանակություն չունեն:
Հիշեցնենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն: