10/03/2015 11:46
Եվս 50 մլն դրամ` արտասահմանյան գործուղումների համար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ արտասահմանյան գործուղումների ծախսերի ֆինանսավորման նպատակով լրացուցիչ հատկացրեց 50 մլն դրամ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ արտասահմանյան այցերի համար ավելի վաղ հաստատված միջոցները բավարար չեն եղել առաջին եռամսյակում, ինչի համար էլ անհրաժեշտություն է առաջացել հավել միջոցներ հատկացնել արտասահմանյան գործուղումներին:
Նշենք, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով առաջին եռամսյակի գումարը նախատեսված է 75.0 մլն դրամ, որի դիմաց ս/թ փետրվարի 27-ի դրությամբ արդեն իսկ ֆինանսավորումը կազմում է 73.9 մլն դրամ: Միաժամանակ, առկա են արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ՀՀ վարչապետի կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք դեռ չեն ֆինանսավորվել կամ ֆինանսավորվել են մասնակիորեն: