10/03/2015 12:43
Ադրբեջանից հայրենադարձված ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ սահմանն ապօրինի հատելու համար
Ադրբեջանից հայրենադարձված 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքի ամուսիններ Եղիշե Գևորգյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելը) հատկանիշներով:
Այս մասին Aysor.am-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ընտանիքը սահմանը հատել էր 2010 թվականին:
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ լրագրողների հարցին, իսկ ինչու՞ նա 4 տարի առաջ որոշեց վերցնել իր ընտանիքն ու ինքնակամ հեռանալ նույն Հայաստանից անցնելով Ադրբեջանի հետ սահմանը՝ Եղիշե Գևորգյանը պատասխանել էր.
«Նախ՝ ես իմ ազգի պատրիոտն եմ: Երկրորդն էլ՝ ստացվել ա, անցել եմ: Ես ազգի դավաճան չեմ: Ես զինծառայող չեմ, ես զինգաղտնիքներ չեմ ունեցել, ոչ էլ կարեցել եմ հայտնել նրանց: Ոչ էլ բարոյական իրավունք եմ ունեցել իմ գաղտնիքը հայտնեմ իրանց»:
Հարցին՝ ինչու՞ է որոշել իր հետ տանել նաև 3 փոքրիկ երեխաներին, Եղիշեն մի քանի անգամ պատասխանել էր.
«Իրանք իմ ընտանիքն են՝ բա ու՞մ թողնեի, ձե՞զ»: