10/03/2015 16:25
Ժաննա Ֆրիսկեն ամուսնանում է
Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել երգչուհուն, ում կողքին է եղել Ֆրիսկեի կյանքի ամենածանր օրերին: Հաղորդավար Դմիտրի Շեպելևն արդեն գնել է ամուսնական մատանիները: Զույգը որոշել է ամուսնանալ իրենց որդու` Պլատոնի ծննդյան նախօրեին. ապրիլի 7-ին նա կդառնա երկու տարեկան:
«Vesti.ru»-ն հիշեցնում է, որ անցած երկու տարիների ընթացքում Ֆրիսկեն կարողացավ հաղթահարել քաղցկեղը ու թերևս այդ գործում իր դերակատարումն ունեցավ նաև սիրող ամուսինը, ով ոչ մի րոպե միայնակ չթողեց Ժաննային ու սկզբից մինչև վերջ պայքարեց նրա հետ միասին:
Բացի այս, Ժաննային մեծ աջակցություն էր հազարավոր երկրպագուների սերն ու ֆինանսական օգնությունը: Զույգն, ի դեպ, որոշել է օգնել նաև ուրիշներին. Ֆրիսկեն ու Շեպելևը որոշել են օնկոհիվանդներին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծել: