10/03/2015 19:35
Ջուս. Երազում եմ տուն նվեր ստանալ, քանի որ վարձով եմ բնակվում
Երգչուհի Ջուսը տոնական օրը՝ մարտի 8-ն անցել է ակումբային «վազքի» մեջ: Երգչուհին այդ օրն աշխատել է երկու ակումբներում, սակայն նրան ուրախացրել են երկրպագուներն ու ֆեյսբուքյան ընկերները՝ ուղարկելով բազմաթիվ բացիկ-շնորհավորանքներ.
«Շատ-շատ շնորհավորանքներ ստացա, այնքան շատ, որ չէի հասցնում պատասխանել: Բայց ասեմ, որ անպատասխան և ոչ մի նամակ չեմ թողել».- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Ջուսը:
Նա այս տարի նվերի տեսքով միայն ծաղիկներ է ստացել.
«Շատ ծաղիկներ եմ ստացել: Ճիշտ է, ես այն ստանդարտ նվեր եմ համարում, բայց ոչինչ, էլի լավ է: Եթե սիրածս տղամարդը ծաղիկներ նվիրի, հնարավոր է ջղայնանամ, բայց երկրպագուների կողմից դա հաճելի է: Ես չեմ սիրում, որ նվերը վերջանում է: Օրինակ, շոկոլադը վերջանում է, իսկ ծաղիկները՝ թոռոմում: Անկեղծ ասած՝ չեմ սիրում պոկած ծաղիկներ, նախընտրում եմ դրանք կավե ծաղկամանի մեջ լինեն: Ընդհանրապես, միշտ էլ շատ ծաղիկներ եմ ստանում համերգներից հետո, այնքան շատ, որ չեմ կարողանում տեղավորել ու բաժանում եմ մեր աշխատակիցներին»:
Ջուսի կյանքում այս տարի չկա մեկը, ումից սպասում էր շնորհավորանք: Ի դեպ, նա մի շատ կարևոր նվեր-ցանկություն ունի:
«Գիտեմ, որ ցանկությունս իրական չէ, բայց երազում եմ տուն նվեր ստանալ, քանի որ վարձով եմ բնակվում: Երազելը վատ բան չի, թող երազեմ: Գուցե մի օր երազանքս իրականանա»,- հույս հայտնեց երգչուհին: