Սոնա Մաթևոսյան. Ինձ համար գոյություն ունի աղջիկ-տղա «մաքուր» ընկերություն, առանց սիրային միտումների

10/03/2015 20:12

Սոնա Մաթևոսյան. Ինձ համար գոյություն ունի աղջիկ-տղա «մաքուր» ընկերություն, առանց սիրային միտումների


Life.panorama.am-ը զրուցել է  Պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ, նպատակասլաց դերասանուհի Սոնա Մաթևոսյանի հետ:

-Ձեր մասնակցությամբ սերիալը, կարծեք, թե ավարտվեց: Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Այո, ավարտվեց, բայց այնպես չէ, որ այն իմ միակ զբաղվածությունն էր: Գրեթե 4 տարի է՝ աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մեր թատրոնը, խաղացանկի առումով, կարելի է ասել, ամենահագեցածներից է: Աշխատում եմ նաև «Up Theatre» թատերախմբում, որտեղ միասին արդեն թվով երրորդ ներկայացումն ենք պատրաստում. մարտի 18, 20-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա «Հիվանդները» ներկայացման պրեմիերան:

-Իսկ նոր սերիալում նկարահանվելու առաջարկներ չունե՞ք:

-«Շանթ» հեռուստաընկերությունը նոր նախագիծ է սկսում, կարծում եմ, մոտ ապագայում կշարունակենք համագործակցել: Այժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող:

-Սոնա, դուք աշխատում եք թատրոնում, նկարահանվում՝ սերիալներում և ֆիլմերում: Պահանջարկ ունեցող դերասանուհի եք: Գո՞հ եք Ձեր մասնագիտությունից:

-Անկախ նրանից՝ նկարահանվել եմ, թե ոչ, ես միշտ էլ գոհ եմ եղել իմ մասնագիտությունից, քանի որ այն շատ եմ սիրում: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելանում է հետաքրքրությունս մասնագիտությանս հանդեպ: Իհարկե, կան բաներ, որոնք, կցանկանայի, ժամանակի ընթացքում շտկվեին:

-Օրինա՞կ:

-Մեկը այն, որ շատ քիչ է վարձատրվում ու գնահատվում դերասանի մասնագիտությունը, թեև, ի վերջո, դա չէ ամենակարևորը:

-Փաստորեն, այսօր արվեստագետն իրեն գնահատված չի՞ զգում:

-Եթե գնահատված լինել ասելով՝ նկատի ունեք ֆինանսական ապահով վիճակ, ապա կարելի է ասել, որ գնահատված չէ: Ինչ խոսք, երբ քո սիրած գործն ես կատարում և համապատասխան վարձատրություն ստանում, քեզ լիարժեք ես զգում: Բայց դե բոլորս էլ գիտենք, որ թատրոնի դերասանն այսօր շատ քիչ է վարձատրվում: Սակայն կկրկնվեմ ու կասեմ, որ ամեն ինչ չէ, որ ֆինանսին է պետք վերագրել: Գիտե՞ք, ես ինձ շատ գնահատված և լիարժեք եմ զգում, քանի որ սիրում եմ թատրոնը:

-Նկատե՞լ եք, երիտասարդներն այսօր հետաքրքրվա՞ծ են թատրոնով:

-Շատ հարաբերական է. հիմնականում, այդքան էլ մեծ չէ հետաքրքրությունը: Ինտերնետն այսօր փոխարինում է ամեն ինչին՝ թե՛ թատրոն և կինո գնալուն, թե՛ գիրք կարդալուն: Երիտասարդներն իրենց ժամանակի 99 տոկոսն անցկացնում են սոցցանցերում՝ լայքեր և քոմենթներ անելով, էլ ինչպե՞ս ժամանակ գտնեն ու թատրոն գնան:

-Ինքներդ զբաղվածություն ունեք և՛ խաղացանկային, և՛ անտրեպրիզային ներկայացումներում: Ըստ Ձեզ, ո՞ր ներկայացումներն են առավել պահանջված և ինչո՞ւ:

-Փորձը ցույց է տվել, որ կոմեդիայի ժանրում արված ներկայացումը հանդիսատեսին գրավելու ավելի մեծ շանսեր ունի, քան դրաման: Դա է պատճառը, որ կոմերցիոն ներկայացումները հիմնականում կոմեդիայի ժանրին են պատկանում: Այն գրավում է հանդիսատեսին, նման ներկայացումներ պատրաստելուց առաջ արդեն իսկ մի փոքր վստահություն կա, որ մարդիկ կհետաքրքրվեն ու տոմս կգնեն:

-Խաղում եք թատրոնում, նույն ժամանակահատվածում զբաղվածություն եք ունենում նաև սերիալում. բեմից նկարահանման հրապարակ, նկարահանման հրապարակից բեմ վազքի մեջ դերասանը որակներ չի՞ կորցնում:

-Կարծում եմ՝ ամեն ինչ դերասանից է կախված. եղել են և կան դերասաններ, ովքեր սերիալում նկարահանվելուց հետո դժվարությամբ են կարողացել դուրս գալ իրենց կերտած կերպարից, և արդեն թատրոնում ինչ էլ խաղան, միևնույն է, իրենց նմանեցնում ես սերիալում մարմնավորած կերպարին: Բերածս օրինակից զատ սերիալն ուրիշ վատ ազդեցություն չունի դերասանի վրա: Անձամբ ինձ, սերիալը շատ է կոփել որպես դերասանուհի: Ձեռք եմ բերել ինքնավստահություն, որը, ինչ խոսք, շատ է օգնում նաև թատրոնում:

-Սոնա, եթե չեմ սխալվում, նաև լավ երգում եք: Ինչպե՞ս ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը:

-Անսպասելի հարց էր, որովհետև քչերը գիտեն, որ ինձ մոտ երգելը վատ չի ստացվում (ծիծաղում է): Երաժշտությունն իմ կյանքում շատ կարևոր տեղ է գրավում, առանց դրա չեմ պատկերացնում: Երբ լավ երգ եմ լսում, ոգեշնչվում և ինձ երջանիկ եմ զգում… Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, տատանվում էի Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի և Գեղարվեստի ակադեմիայի միջև. շատ եմ սիրում նաև նկարել… Ի վերջո, Թատերական ինստիտուտի ձգողականությունն ավելի ուժեղ գտնվեց:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Այն իմ կյանքում ամենակարևոր տեղն է զբաղեցնում. ունեմ մեծ քույր, ով ինձ համար աշխատասիրության, խելացիության օրինակ է: Ծնողներս ամեն հարցում մեզ աջակցում են և օգնում:

-Անգամ դերասանուհի դառնալու որոշմա՞նը չեն խոչընդոտել:

-Ընդհակառակը, երբ ասացի, որ ուզում եմ դերասանուհի դառնալ, երկու ձեռքով կողմ եղան որոշմանս: Ընդհանրապես, արածս յուրաքանչյուր գործ մեծ ոգևորվածությամբ են ընդունում: 

-Որքան գիտեմ, դրսում հարազատներ ունեք: Չե՞ք մտածել երբևէ այնտեղ բնակություն հաստատելու և կարիերան շարունակելու մասին:

-Չկա մեկը, ով չի մտածել դրսում ապրելու մասին: Ես եղել եմ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ եվրոպական մի քանի երկրներում ու վստահորեն կարող եմ ասել՝ դրսում ևս հեշտ չէ: Քանի դեռ կարող եմ աշխատել իմ երկրում, երևի թե դրսում ապրելու մասին չեմ մտածի: Իսկ հարազատներիս այցելել միշտ էլ կարող եմ: 

-Սոնա, դուք ընկերասեր մարդու «համբավ» ունեք: Ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Այնպես է ստացվել, որ ընկերներս հիմնականում արվեստի մարդիկ են: Երևի թե միմյանց ավելի լավ ենք հասկանում: Մոտ 5 տարի է, ինչ ավարտել ենք ինստիտուտը, բայց մինչ օրս ամենամտերիմ ընկերներս կուրսեցիներս են: Բոլորը միշտ զարմացել են մեր ընկերության վրա, քանի որ, իսկապես, շատ ուժեղ է մեր կապը, և, հուսով եմ՝ երկարակյաց:

-Շատերը հերքում են, որ աղջիկ-տղա հարաբերությունները կարող են ընկերական բնույթ կրել՝ վստահեցնելով, որ զգացմունքներից խուսափելն անհնար է: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

-Չգիտեմ, ում համար ինչպես, բայց ինձ համար գոյություն ունի աղջիկ-տղա «մաքուր» ընկերություն, առանց սիրային որևէ միտումների: Ասեմ ավելին՝ ընկերներիս մեծ մասը տղաներ են, նրանց հետ ավելի հեշտ եմ «լեզու գտնում»: Տղաներն ավելի պարզ ու մաքուր են ընկերության մեջ:

-Դժվար չէ՞, թեկուզև զրույցի թեմաների հարցով:

-Գիտեք, դպրոցում սովորելու տարիներին չէի կարող անգամ պատկերացնել, որ երբևէ տղա ընկերներս ավելի շատ կլինեն, քան աղջիկները: Տղաների հետ (իհարկե, ոչ բոլորի) կարող եմ ամեն ինչից խոսել, կիսվել, պատմել, խորհուրդ հարցնել և տալ: Հավատացեք, աղջիկներից շատ ավելի են հասկանում քեզ:

-Պատահե՞լ է, որ զգաք՝ հարաբերությունները դեպի զգացմունք են տանում և խուսափեք տվյալ մարդուց:

-Ուսանող տարիներին ինչերի միջով ասեք, որ չենք անցել միասին. ինչո՞ւ չէ, նաև սիրահարվել ենք միմյանց, իրար կողքի ենք եղել մեր շատ տխուր և ուրախ օրերին: Այս ամենի շնորհիվ է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ կայուն ընկերություն, ինչը շատ թանկ է մեզ համար: 

-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ընկեր եք Ձեր տեսակով:

-Կարծում եմ՝ վատ ընկեր չեմ: Ընդհանրապես, ես էմոցիոնալ մարդ չեմ. եթե սիրում եմ, ապա սիրում եմ հանգիստ, եթե ընկերություն եմ անում, ապա ընկերություն եմ անում հանգիստ: Այդ հանգստության հետ մեկտեղ՝ միշտ պատրաստ եմ օգնել ընկերներիս ու լինել լավ ընկեր նրանց համար: 

-Սոնա, սիրահարվա՞ծ եք: Ապրո՞ւմ եք այն զգացմունքը, որի մասին երազում են բոլոր երիտասարդները:

-Ես չգիտեմ, ինչի մասին է երազում այսօր երիտասարդությունը (ծիծաղում է): Ինքս, որպես երիտասարդ, ունեմ շատ երազանքներ՝ կապված մասնագիտությանս, աշխատանքիս հետ: Իսկ իդեալական սիրո, ասպետի մասին չեմ նստում ու երազում: Ռոմանտիկ չեմ: Կարծում եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի: Օրերից մի օր կհանդիպեմ մի տղայի, ում կսիրեմ, հուսով եմ, նա էլ ինձ կսիրի ու ամեն ինչ լավ կլինի:

-Իսկ նա ինչպիսի՞ն պետք է լինի:

-Մի բան հաստատ է՝ միս և արյունից պետք է լինի (ծիծաղում է): Իսկ աչքերը կապույտ կլինեն, թե սև, նիհար կլինի, թե գեր՝ չեմ կարող ասել: Միգուցե կընտրեմ մեկին, ով ընդհանրապես չի համապատասխանի այսօրվա իմ իդեալներին: Կյանքը հենց դրանով էլ հետաքրքիր է, չէ՞:

-Հիասթափություններ հաճա՞խ եք ապրել:

-Ամեն օր էլ կարող ենք մի չնչին բանից հիասթափվել: Բայց արդյո՞ք պետք է դրանք լուրջ ընդունել: Իհարկե, կյանքումս անհաջողություններ եղել են, բայց չեմ հիասթափվել ու հուսահատվել: Ամեն դեպքում, կյանքը շարունակվում է: Խորհուրդ կտայի, որ բոլորը լավատես լինեն, վատ մտքերը դուրս վանեն: Յուրաքանչյուր հիասթափության և անհաջողության հանդիպելիս մի կոտրվեք, դրանց նայեք որպես հերթական փորձություն, որը պետք է հաղթահարել և առաջ շարժվել:

-Սոնա, երկու օր առաջ տրվեց կանանց և աղջիկների տոնի մեկնարկը. ինչպե՞ս եք անցկացրել մարտի 8-ը:

-Անցկացրել եմ տանը՝ ընտանիքիս հետ: Մեր տանն այն ուրիշ խորհուրդ էլ ունի. 31 տարի առաջ հենց այդ օրն են ծնողներս ամուսնացել: Դա ինձ համար ավելի մեծ տոն է, քան ուղղակի մարտի 8-ը:

-Մարդիկ սիրում են տոն օրերին երազանքներ պահել՝ հավատալով դրանց իրագործմանը: Եկեք երազանքով էլ ավարտենք մեր զրույցը:

-Երազանքներս, ավելի ճիշտ՝ նպատակներս, շատ-շատ են. ուզում եմ ամեն օր կատարելագործվել մասնագիտությանս մեջ: Դրա համար միշտ պատրաստ եմ սովորել և առաջ շարժվել:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:27 Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը Այսօր, 20:07 ԵՄ-ն երկարաձգել է Իրանի և Լիբանանի օդային տարածքներում թռիչքների սահմանափակումները Այսօր, 19:50 Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան Այսօր, 19:31 Պնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիր Այսօր, 19:13 Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Այսօր, 18:51 Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է Այսօր, 18:31 Վրաստանում իշխանությունն ազգակենտրոն դիրքավորում ունի, իրավիճակը գնահատում է քաղաքական ռեալության սկզբունքներով. Վլադիմիր Մարտիրոսյան Այսօր, 18:18 Հայաստանում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:05 Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ․ Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով․ Փաստաբան Այսօր, 17:52 Ալագյազ-Արթիկ ճանապարհը դժվարանցանելի է Այսօր, 17:36 «Երևանն օդի աղտոտվածության, շինարարական փոշու մակարդակով ռեկորդային է. Առողջապահության նախարարությունը հսկայական անելիք ունի»․ Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 17:22 Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են «Հայաստան» խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից․ նրան առաջարկել են դուրս գալ խմբակցությունից Այսօր, 17:07 Ընդդիմադիր պատգամավորները հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի Այսօր, 16:50 Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:34 Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի․ Կոբախիձե Այսօր, 16:18 Լարսը բացվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 16:06 Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 15:52 Հալեպում իրավիճակը չափազանց մտահոգիչ է. հեռախոսազրույց եմ ունեցել դեսպան Նորա Արիսյանի հետ. Իշխան Սաղաթելյան Այսօր, 15:45 Վրաստանում դեղորայքն էժան է հարկային քաղաքականության հաշվին, Հայաստանում շուկան ըստ ախորժակի է կառավարվում. Սամվել Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Հալեպի բնակչությունը մեծ վտանգի մեջ է, այդ թվում՝ հայությունը. առաջիկա ժամերին Իրանի և ՌԴ-ի արձագանքն էական է լինելու. Վարուժան Գեղամյան Այսօր, 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար է բերվել աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 14:53 Վաղը սպասվում են թույլ տեղումներ. եղանակը` Հայաստանում Այսօր, 14:42 Նիկոլ Փաշինյանի կինը կառավարության շենքում ֆոտոսեսիա է արել (Տեսանյութ) Այսօր, 14:15 Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 13:52 «Ծավալվել է ակտիվ քննարկում». ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Այսօր, 13:22 Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին Այսօր, 13:04 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել (Տեսանյութ) Այսօր, 12:53 Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան Այսօր, 12:39 Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. 6 վիրավոր կա Այսօր, 12:25 Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներում. Հաքան Ֆիդան Այսօր, 11:47 Բագրատ Սրբազանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հանդիպման է հրավիրում Այսօր, 11:43 Պայքարի ընթացքը հասել է վերջնահանգրվանին. շուտով ակտիվ գործողությունների մեջ կմտնենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Հայաստանը դարձել է ասելիք չունեցող պետություն. հավատում եմ` հոգևոր Հայաստանի կառուցումը շատ չի ուշանալու. Բագրատ Սրբազան Այսօր, 11:14 Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Այսօր, 10:52 Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար. Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է Այսօր, 10:24 Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. «ՀայաՔվե» Այսօր, 10:04 Գյումրիում տնակ է այրվել Այսօր, 09:42 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Լարսը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:24 «Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից Այսօր, 09:22 «Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված Այսօր, 09:20 «Փաստ». Փաշինյանական իշխանությունները դեղորայքի կարիք ունեցողներին կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Հաջորդ քառօրյային ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն Այսօր, 09:13 «Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայրի կառուցումը Այսօր, 09:11 «Փաստ». ՆԳՆ-ում պաշտոնանկությունները շարունակական են լինելու Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին Այսօր, 09:07 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստին Այսօր, 09:06 «Փաստ». Հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում Այսօր, 09:02 «Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին Այսօր, 00:20 Սիրրիայում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը անհնար է դարձել, վերադարձել են Հայաստան․ ՊՆ 29/11/2024 22:00 Բելի պարալիզ. Ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը 29/11/2024 21:55 Ձմռան առաջին օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 21:39 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած կա, վիճակը կայուն ծանր է 29/11/2024 21:25 Բորելը հայտարարել է՝ հեռանում է հիասթափված․ իրենց այդպես էլ չհաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում 29/11/2024 21:03 Միջոցներ կձեռնարկենք ԵՄ պատվիրակության ղեկավարի և մյուս դեսպանների դեմ, եթե չփոխեն իրենց հռետորաբանությունը․ Կոբախիձե 29/11/2024 20:49 Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն 29/11/2024 20:35 Աշոցքի, Ամասիայի ճանապարհներին մերկասառույց է 29/11/2024 20:21 Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, դուրս բերվեցին սրբերի մասունքները 29/11/2024 20:02 «Քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր»․ ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպման մասին 29/11/2024 19:41 Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանի մոտ 29/11/2024 19:26 Բեյկերի կիստա. Առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը 29/11/2024 19:07 Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների շահագործումը, իսկ հունիսին, հուլիսին, օգոստոսին՝ բութակային հակասահքային անվադողերով մեքենաներինը․ ՆԳՆ 29/11/2024 18:50 Վերին Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվեց 29/11/2024 18:34 «Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները»․ Կարեն Կարապետյան 29/11/2024 18:22 Երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում՝ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում 29/11/2024 18:09 Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել 29/11/2024 17:56 Նարեկ Զեյնալյանի մանդատը՝ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին 29/11/2024 17:46 «Կարևոր է հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք արդարություն և արդարադատություն ասելով»․ Փաշինյանը՝ ՔԿ նոր ղեկավարին 29/11/2024 17:30 Պոլինա Կոբակը և Արփինե Գրիգորյանը՝ Հայաստանի կանանց առաջնության առաջատարներ 29/11/2024 17:15 «Անդրկովկասի երկրները պետք է ուշադիր ու զգույշ լինեն»․ Գալուզին 29/11/2024 16:58 Սրբազան Պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ. Եվ այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան 29/11/2024 16:44 Ռուսաստանի դեսպանը ՊՆ-ում էր․ ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին 29/11/2024 16:38 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը 20 օրով կգործուղվի ԱՄՆ և Ֆրանսիա 29/11/2024 16:28 Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին 29/11/2024 16:20 Արամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ) 29/11/2024 16:12 Թեհրանը կոչ է անում համատեղ վճռական գործողություններ ձեռնարկել Սիրիայում զինված խմբավորումների դեմ 29/11/2024 16:06 Երբ գալիս եմ Երևան, հպարտություն եմ ապրում` տեսնելով Իսակովի և Բաղրամյան պողոտաները․ Գալուզին 29/11/2024 16:01 ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում ներկայացվել են մրցակցության ոլորտի նշանակալի իրադարձությունները 29/11/2024 15:54 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 29/11/2024 15:47 ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են․ ՄԻՊ 29/11/2024 15:44 ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի անդրադառնում Արցախ վերադարձի իրավունքի վրա. ՆԳ փոխնախարար (Տեսանյութ) 29/11/2024 15:38 Արցախցին մտահոգ է, մտածում է` ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում զրկվելու է Արցախ վերադարձի հնարավոր իրավունքի իրացումից. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) 29/11/2024 15:24 Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ 29/11/2024 15:18 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է. ՆԳՆ 29/11/2024 15:07 Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին 29/11/2024 14:57 Միրզոյանը Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները 29/11/2024 14:48 ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ-ի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական պարտավորությունից. Գալուզին 29/11/2024 14:36 Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե» 29/11/2024 14:13 «Թմրամիջոցները չարիք են, որոնց դեմ պետք է միասին պայքարենք»․ ՀՀԿ ԵԿ-ն ակցիա է կազմակերպել 29/11/2024 13:57 Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել․ ԱԳՆ 29/11/2024 13:55 Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը 29/11/2024 13:40 Իրանական բեռնատարը Ոստան գյուղում կոտրել է գազախողովակներն ու սյուները. վնասվել է «Toyota»-ն 29/11/2024 13:26 Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը 29/11/2024 13:20 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 29-րդ համաժողովին 29/11/2024 13:16 «Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ». Պուտինը ևս մեկ անգամ ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար 29/11/2024 13:05 MAN ավտոբուսի վարորդը, ով վարել է հանդիպակաց գոտիով, ազատվել է աշխատանքից (Տեսանյութ) 29/11/2024 12:58 ԳՇ պետի տեղակալն Իտալիայում քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր 29/11/2024 12:49 ՀՀ կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները. Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳՆ-ում մասնակցել է կլոր-սեղան քննարկման 29/11/2024 12:33 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը ոտքի վրա 10 րոպեանոց շփում են ունեցել (Տեսանյութ) 29/11/2024 12:26 Ես ականատես եմ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները հեղափոխություն բերում առողջապահության ոլորտում. Ավանեսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը