11/03/2015 14:22
«Զինված» հարձակում՝ ՎՏԲ բանկի վրա. Հարձակվողը բերման է ենթարկվել
Այսօր զինված հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ հավելելով, որ մի տղամարդ ներխուժել է բանկ և խաղալիք ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել:
«1977 թվականին ծնված Աշոտ անունով անձը բանկի անվտանգության աշխատակցի կողմից վնասազերծվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այս պահին նա հարցաքննվում է, հանգամանքները ճշտվում են»,- ասաց Ա. Մալխասյանը: