11/03/2015 12:05
Նախագահը ներկա է գտնվել «Երևան մոլում» «Քարֆուրի» բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուրի» և «Երևան մոլի» միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուրի» տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին: