11/03/2015 11:41
«Ռեալի» խաղը` խայտառակություն
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի թաքցրել իր էմոցիաները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Գելզենկիրխենի «Շալկեին» պարտվելու ժամանակ:
Կարլո Անչելոտիի թիմը վաստակել է քառորդ եզրափակչի ուղեգիր, սակայն սեփական հարկի տակ պարտվել են 3:4 հաշվով: Վերջին րոպեներին «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը մոտեցել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային և «Ռեալի» խաղը խայտառակություն անվանել:
Նշենք, որ գերմանական թիմը կարողացել է հրաշք գործել և 4 գնդակ խփել, սակայն «Շալկեին» ևս մեկ գոլ էր հարկավոր վերջնական հաղթանակի համար: Առաջին խաղը «Ռեալը» հաղթել էր «Շալկեի» խաղադաշտում 2:0 հաշվով: