11/03/2015 09:10
Երևանում ռեկորդային տաք գարուն է կանխատեսվում
Օդերևութաբաներն այսօր Երևանում կանխատեսել են 18 աստիճան տաքություն, ինչը իրականանալու դեպքում 0,2 աստիճանով կգերազանցվի Երևանի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալների համար ռեկորդային 17,8 աստիճանը, որը գրանցվել է 1981թ,-ին:
Այս մասին «Հայկական Ժամանակը» տեղեկացել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության mes.am կայքից:
«Երեկվա համար հիշեցնենք, կանխատեսվում էր +19 աստիճան՝ 1999 թվականի մարտի 10- համար ռեկորդային +20-ից մեկով պակաս: Սակայն երեկվա ընթացքում գրանցված ջերմաստիճանը, ըստ Հիդորամետ ծառայության +15-ը չի գերազանցել: 20114-20115 թվականների ձմեռը ռեկորդային հակումներ ուներ: Նախ՝ Օդերևութաբաները արձանագրեցին, որ 1996 թվականից հետո Հայաստանում սա ամենատաք ձմեռն է: Նախորդ տարվա դեկտեմբեր ամիսը համարվեց ռեկորդային տաք: Այս տարի գրանցվեց Հայաստանի պատմության մեջ ամենատաք փետրվարի 3-ը, որը 1987թ. ռեկորդային փետրվարի 3-ին գերազանցեց միանգամից 4 աստիճանով՝ գրանցվելով +16 աստիճան»,- գրել է թերթը: