11/03/2015 09:32
Սամվել Բաբայանը դեռ չի ժամանել Արցախ
Երեկ «Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում սատարելու է ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը, դեռ Արցախ չի ժամանել: ԼՂՀ-ում ամեն ինչ արտաքուստ դեռ խաղաղ է: Թե քանի՞ օր կտևի այդ թվացյալ հանդարտությունը, դժվար է ասել:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ «Հայկական Ժամանակին» հայտնել են, որ առաջադրում առայժմ չկա:
Հիշեցնենք, առաջադրումները սկսվել են նախօրեից՝ մարտի 9-ից, և կշարունակվեն մինչև մարտի 19-ը: