11/03/2015 13:36
Աշխարհի խոշոր թանգարաններում արգելվել է սելֆի անել ձողի միջոցով
Աշխարհի խոշորագույն թանգարաններն արգելում են «սելֆի» անել հատուկ ձողի միջոցով։ Այս մասին հայտնում է Buro247.ru-ն:
Թանգարանի աշխատակիցները չեն սիրում, երբ այցելուները գաղտնի լուսանկարում են ցուցադրությունների ընթացքում, սակայն ձողի օգնությամբ լուսանկարվելու հետևանքները ավելի վատ են լինում։
1.5 մ երկարությամբ ձողը թանգարանում դիպչում է կտավներին, քանդակներին և անգամ այլ հաճախորդների։
Նման արգելք արդեն սահմանել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Ամստերդամի թանգարանը, Ավստրալիայի ազգային պատկերասրահը, Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտը և այլ թանգարաններ։