12/03/2015 18:10
Ապրիլի 2-ին դաշնակահար Եվգենի Կիսինը մենահամերգով հանդես կգա Երևանում
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով։
Հիշեցնենք, որ փառատոնի այս տարվա բոլոր համերգները նվիրված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Նշենք, որ դաշնակահար Եվգենի Կիսինը հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ, արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների։