13/03/2015 09:29
Արթուր Բաղդասարյանն ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ
«Հրապարակի» ռուսական աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս ընտրվել է «Ռոսնեֆտ-Իտերա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
«Ռոսնեֆտ-Իտերան» «Ռոսնեֆտի» գազային ճյուղն է, այնպես, ինչպես «Գազպրոմնեֆտը», ինչը նշանակում է, որ որոշումը կայացվել է կրեմլյան բարձր մակարդակով: «Ծառուկյանի հեռացումից հետո խիստ ակտիվացած Արթուր Բաղդասարյանը համարում է, որ եկել է կրկին հառնելու և ընդդիմության ազատված դաշտը գրավելու պահը: Իսկ որոշ քաղաքական գործիչների կարծիքով, դա հնարավոր է միայն ռուսական իշխանությունների միջամտությամբ»,- հավելել է թերթը: