13/03/2015 14:05
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ներկա են գտնվել փորձաքննությանը
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քնչական կոմիտեից:
Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։
Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։